211652_close_icon
views-count20683 դիտում article-date 12:55 03-09-2017

Գողություններ Հրազդանի կիրճում. «Մոնթե Քրիստո» ռեստորանային համալիրի մոտ թալանել են կանանց ավտոմեքենաները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ից մինչև 19:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Հրազդանի կիրճում թալանել են Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Անժելա Թորոսյանին պատկանող Toyota մակնիշի 77 AC 774 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղից գողացել են Ա. Թորոսյանի պայուսակը, կոսմետիկան և խոշոր չափի գումար: Հանցագործը կամ հանցագործները կոտրել են ավտոմեքենայի դռան ապակին: Նույն օրը Հրազդանի կիրճում գտնվող «Մոնթե Քրիստո» ռեստորանային համալիրի մոտ թալանել են Երևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Լուսինե Յուզբաշյանին պատկանող SAAB մակնիշի 546 AC 61 համարանիշի ավտոմեքենան: Նշված ավտոմեքենան նույնպես թալանել են դռան ապակին կոտրելու միջոցով և այնտեղից գողացել են Լ. Յուզբաշյանի՝ ով աշխատում է Մարտին Սթար ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ՝ պայուսակը, որում եղել է օծանելիք և խոշոր չափի գումար: 2 գողությունների փաստով Ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր