211652_close_icon
views-count26468 դիտում article-date 12:10 03-09-2017

21-ամյա վարորդը Լոռու մարզում ВАЗ 21015 մակնիշի ավտոմեքենայով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Լոոռւ մարզի Բազում գյուղի բնակիչ, 21-ամյա Ալբերտ Աղաբեկյանը Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, իր վարած ВАЗ 21015 մակնիշի 35 FC 299 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Աղաբեկյանն ու ուղևորներ, համագյուղացիներ, 22-ամյա Վրեժ Ծատուրյանն ու 21-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննիչ Գ. Մինասյանի կողմից, ով դեպքի վայրում ղեկավարել է քննչական աշխատանքները՝ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր