211652_close_icon
views-count73281 դիտում article-date 19:08 02-09-2017

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ամերիկյան «Ջիպն» ու ռուսական «Նիվան». 7 վիրավորներից 3-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզոում: Ժամը 15:30-ի սահմաններում, Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի Գողթ գյուղի վարչական տարածքում բախվել են Գողթ գյուղի բնակիչ, 46-ամյա Զոհրապ Պետրոսյանի վարած ՎԱԶ-2112 մակնիշի 43 ՕL 259 համարանիշի և Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 39-ամյա Արտակ Հարությունյանի վարած GMS-YՍKON մակնիշի 09 ՕԼ 622 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Նիվայի» վարորդն ու Ջիպի 6 ուղևորներ, որոնցից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար՝ Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ. Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության օրվա պատասխանատու Նորիկ Ասրյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժշիկները ու վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և օգնել են, որպեսզի ավտոմեքենաները քարշակով տեղափոխվի Ոստիկանության Աբովյանի բաժին: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գառնիի բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր