211652_close_icon
views-count110516 դիտում article-date 10:57 29-08-2017

14-ամյա երեխան ինքնասպանության փորձ է կատարել. պատճառը «Պահմտոցի»-ից հայտնի «Պոնչոյի» սպառնալիքներն են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևանի բնակիչ՝ 14-ամյա Գուրգեն Սիմոնյանի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը եղել է երեխայի հոր՝ Վահագն Սիմոնյանի, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Պահմտոցիի Պոնչո» մականվամբ, կողմից երեխային բազմիցս SMS հաղորդագրություններ գրելով վիրավորելը, սպառնալիքներ տալը։ Ըստ տեղեկությունների՝ հայրը մի քանի անգամ հայհոյախառն հեռախոսազանգեր է ունեցել երեխայի հետ, ինչն էլ նրա մոտ առաջացրել է լարվածություն, վախի զգացում, ինչի համար էլ օգոստոսի 22-ին երեխան մի քանի անգամ դանակով վնասել է ձեռքի ձախ դաստակը։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/16/1074886/]հայտնել էինք[/url], որ օգոստոսի 16-ին Հանրային երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Պահմտոցի» հաղորդումից հայտնի Վահագն Սիմոնյանը, ում հանրությունն ավելի շատ ճանաչում է «Պոնչո» մականվամբ, ահազանգել էր ոստիկանություն և Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն ու հայտնել, որ իր 2 անչափահաս տղաներին առևանգել են և պատանդ են պահում Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» էկզոտիկ պարկ և ռեստորանում։ Վ. Սիմոնյանը այդ մասին տեղեկացրել էր նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին՝ խնդրելով, որպեսզի գնայինք և փրկեինք իր առևանգված ու պատանդի կարգավիճակում գտնվող երեխաներին։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» ռեստորանում հանդիպել էր «առևանգված ու պատանդի կարգավիճակում գտնվող» երեխաներին, նրանց մորը, ովքեր բոլորովին այլ բաներ էր պատմել՝ իրենց դժգոհությունը հայտնելով իրենց հորից՝ Պոնչոյից. «Մենք 4-5 տարի է, առանց նրա ենք ապրում ու հիմա ի՞նչ է ուզում մեզանից, չգիտենք։ Հավանաբար, եթերային դաշտում էլ չի երևում, փորձում է այդկերպ վարվելով՝ հանրությանը ցույց տա իր գոյության մասին։ Ունենք բազմաթիվ ձայնագրություննր, թե ինչպիսի անպարկեշտ արտահայտություններ է անում մեր հասցեին։ Բազմաթիվ անգամ խնդրել ենք, որպեսզի մեզ հանգիստ թողնի, մենք՝ որպես հայր, չենք ուզում նրան ճանաչենք, իսկ նա ամեն անգամ վատ խոսքերով ալեկոծում է մեր փխրուն հոգիները։ Եթե նա հայր է, ապա օրեր առաջ ասեցի՝ ստուգեմ, թե արդյո՞ք նա կհետաքրքրվի մեր որպիսությամբ։ Զանգահարեցի և ասեցի, որ հայրիկ, արի մեզ այստեղից տար, իսկ նա ոչ մի ռեակցիա չտվեց, այլ ասում ՝էր. «Փախեք, էկեք»։ Ստիպված՝ ասեցի, որ՝ հայրիկ, մեզ առևանգել են, արի փրկի, քանի որ գիտեմ՝ լավ հայրը հաստատ կգար, իսկ նա սկսեց հայհոյանքներ տեղալ։ Երբ նա վերջացրեց քֆուրները, ես ասացի, որ մենք քեզ չենք ճանաչում, մենք ստից ասեցինք, ստուգում էինք քեզ, իսկ դու հայր կոչվելու իրավունք չունես։ Ինչքան մեզանից հեռու լինես, էնքան մեր կյանքը անվտանգ կլինի»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր