211652_close_icon
views-count7994 դիտում article-date 15:03 28-08-2017

Շուտով «Սյունիք ֆուդը» կսկսի արտադրական գործընթացը. նախարար Կարայան այցելել է արտադրամասի շինհրապարակ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը օգոստոսի 27-ին այցելել է «Սյունիք ֆուդ» ընկերության արտադրամասի շինհրապարակ՝ ծանոթանալու ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին։ Այստեղ ընթանում են պահածոների արտադրության կազմակերպման համար գործարանի հիմնադրման աշխատանքները։ Նախարարին տեղեկացրել են, որ շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, և արտադրամասը շուտով կգործարկվի։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել մոտ 20 հիմնական աշխատատեղ և մոտ 210 սեզոնային աշխատատեղ։ Արտադրանքի մոտ 60%-ն նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ-երկրներ, Վրաստան, ԵՄ, ԱՄՆ։ ՀՀ կառավարության որոշմամբ ընկերությունն ազատվել է ներմուծվող սարքավորումների և հումքի մաքսատուրքից և ստացել ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի երկարաձգման թույլտվություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր