211652_close_icon
views-count65858 դիտում article-date 15:15 27-08-2017

Խոշոր հրդեհ Երևանում. հրշեջները պայքարում են բարձրահարկ շենքի տանիքում առաջացած կրակի դեմ. հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 89 շենքի տանիքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական խմբեր՝ 4 մարտական հաշվարկով, 1 ավտոսանդուղք, ինչպես նաև 2 օպերատիվ խմբեր: Այս պահին հրշեջները քաղաքացիների օգնությամբ պայքարում են տանիքում առաջացած հրդեհի տարածման դեմ: Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում է Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Արսեն Սարոյանը: Տեղում են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ պատասխանատու Արթուր Վելյանի և հոգեբան Արթուր Մանուկյանի գլխավորությամբ: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է: Հայտարարվել է հրդեհի վտանգավորության ԲԻՍ 1 աստիճան: Տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության 2 բրիգադ, . «Գազպրոմ Արմենիա»-ի և «Հայաստանի Էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր