211652_close_icon
views-count5125 դիտում article-date 22:33 26-08-2017

ԱՄՆ Տեխաս նահանգում «Հարվի» փոթորկի պատճառով 300 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության և բջջային կապի

ԱՄՆ Տեխաս նահանգի 300 հազար բնակիչ առանց էլեկտրականության է մնացել: Այս մասին հայտնում է Dallas News-ը: Աղբյուրը նշում է նաև, որ խնդիրներ են առաջացել բջջային կապի հետ, ինչպես նաև արդեն ավերվել են մի շարք տներ: [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/26/1075675/]Հիշեցնենք[/url], որ փոթորկին տրվել է 5-ից 4-րդ աստիճանի հզորություն։ Այն շարժվել է առավելագույնը 215 կմ ժամ արագությամբ։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ եղանակային ոչ լավ պայմանները ևս մի քանի օր կպահպանվեն նահանգում, իսկ այդ ընթացքում հետաձգվելու են թռիչքները, և փակվելու են դպրոցները։ Բնակչությանը հորդորվել է սննդի պաշար ունենալ տանը։ Երկրի նախագահ Դոնալդ Թրամփը աղետի ռեժիմ է հայտարարել նշված նահանգում։

Նմանատիպ նյութեր