Ղրիմում ձնաբքի պատճառով շուրջ 7 հազար բնակիչ առանց էլեկտրականության է մնացել
Ղրիմում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով 22 բնակավայր առանց լույս է մնացել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված բնակավայրերում բնակվում է շուրջ 7 հազար մարդ:
«Դեկտեմբերի 31-ին Ղրիմում ձնաբքի պատճառով հոսանքազրկվել է 22 բնակավայր: Ներկա պահին 18 բրիգադ աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ»,- ասվում է Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ: