ԱՄՆ Տեխաս նահանգում փոթորկի հետևանքով զոհեր են գրանցվել
ԱՄՆ Տեխաս նահանգում փոթորկի հետևանքով 2 զոհ է գրանցվել: Այս մասին հայտնում է RBC-ն։
Զոհվածներն են 2 երեխա, ևս մի քանի մարդ վնասվածքներ են ստացել:
Բնության տարերքի պատճառով ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, որում գտնվել են 3 և 8 տարեկան 2 երեխա։
Փոթորկի պատճառով տեղի օդանավակայանում ավելի քան 500 չվերթ է չեղարկվել։ Տեխաս, Լուիզիանա և Արկանզաս նահանգներում մոտ 1500 մարդ մնացել է առանց լույսի։