211652_close_icon
views-count1929 դիտում article-date 16:47 23-08-2017

Փրկարարներն օգնել են վատառողջ քաղաքացուն իջեցնել բնակարանից և մոտեցնել շտապօգնության մեքենային

Օգոստոսի 23-ին, ժամը 10:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է և չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, պատշգամբի հատակին ընկած հայտնաբերել վատառողջ՝ 1958 թ. ծնված Ռ. Մ.-ը, ում իջեցրել են բնակարանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Արմենիա ԲԿ:

Նմանատիպ նյութեր