25456 դիտում
09:26 22-08-2017
Երևանում Toyota Land Cruiser-ի վարորդը բախվել է բետոնե բաժանարար գոտու արգելապատնեշներին և հայտնվել «Ոսկե համբույր» ռեստորանի տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Սուրեն Բաբայանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 ՍԼ 222 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Ոսկե համբույր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին, այնուհետև դուրս եկել երթևեկելի գոտուց, հարվածել երկաթե ճաղավանդակներին և հայտնվել կանաչ գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է տեսուչ Գուրգեն Մաթևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+