211652_close_icon
views-count5858 դիտում article-date 17:13 21-08-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2018 թվականից նախատեսում է մեկնարկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է տարեկան շուրջ 207 հա ինտենսիվ նոր այգիների հիմնում, ինչը թույլ կտա հնդավոր պտղատեսակների ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ: «Ինտենսիվ այգիների հիմնումը կարող է շատ շահավետ լինել, քանի որ նման այգիների բերքն ավելի բարձրարժեք է, իսկ իրացումը՝ երաշխավորված», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն Արարատի մարզ կատարած այցի ընթացքում: Նախարարը նաև տեղեկացրել է, որ ծրագրին կարող են դիմել բոլոր ցանկացողները: Ծրագրի պայմաններն են՝ Գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու է տարեկան 5% տոկոսադրույքով վարկ, վարկը տրամադրվելու է 5 տարի ժամկետով, վարկը տրամադրվելու է առավելագույնը 10 հեկտարի վրա այգի հիմնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր