211652_close_icon
views-count114962 դիտում article-date 13:45 19-08-2017

Երևան-Սևան ճանապարհին «Ֆլեշ» ընկերության 47-ամյա վարորդը բենզատարով բախվել է կայանված մարդատար Газель-ին, կա 9 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Սեդրակ Բաղդասարյանը իր վարած Hyundai մակնիշի 719 ԼՕ 67 համարանիշի բենզատար ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 34-ամյա Գագիկ Նիկոլյանին պատկանող ГАЗ 32 213 մակնիշի 27 ՏՕ 249 համարանիշի մարդատար Газель-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։ Բոլորն էլ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Газель-ի ուղևորներ են եղել։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանի և վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթւվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բենզատար ավտոմեքենան պատկանում է «Ֆլեշ» բենզալցակայանին։ Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը, իսկ նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ճանապարհային ոստիկանները։ Դեպքի վայրում հավաքվածների ասելով՝օպերատիվ են գործել նաև Աբովյանի բժիշկները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր