211652_close_icon
views-count11833 դիտում article-date 21:52 17-08-2017

Բարսելոնի ահաբեկչությունից զոհերի թիվը հասել է 13-ի. կա շուրջ 32 վիրավոր, հրապարակվել է ենթադրյալ մուսուլման ահաբեկչի լուսանկարը

Իսպանական լրատվամիջոցները հրապարակել են Բարսելոնի ենթադրյալ ահաբեկչի լուսանկարը: Ոստիկանությունը հաղորդում է, որ նա 1.70 սմ հասակով տղամարդ է: Հավանաբար, նա Կատալոնիայի հրապարակի մոտակա Լա Ռամբլա փողոցում վրաերթ իրականացրած վարորդն է: Լա Ռամբլա փողոցը համարվում է Բարսելոնի զբոսաշրջային հատվածի սիրտը, որտեղ բազմաթիվ այցելուներ են զբոսնում: Միջադեպից հետո, որին տասնյակից ավելի մարդիկ են զոհ գնացել և շուրջ 32 վիրավոր կա այս պահի դրությամբ, փակվել են մետրոյի կայարանն ու խանութները: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտնել է, որ կապ է պահում ոստիկանների հետ և մտադիր է այցելել վիրավորներին: [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/17/1075011/]Հիշեցնենք[/url], որ այսօր՝ օգոստոսի 17-ին, Բարսելոնում պիկապը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Տեղի իրավապահ մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում։ Ոստիկանության տվյալներով՝ կա 13 զոհ, տուժածների թիվը գերազանցում է 20-ը: Տեղի ունեցածը իշխանությունները ահաբեկչություն են որակել:

Նմանատիպ նյութեր