211652_close_icon
views-count4387 դիտում article-date 23:09 17-08-2017

Իսպանիայի ափերին մոտ 600 անօրինական միգրանտների են փրկել

Մոտ 600 միգրանտ վերջին մեկ օրում փրկվել են Իսպանիայի հարավային ափերում: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` միգրանտները ծով են դուրս եկել 15 նավակներով: Նրանց թվում եղել է 27 կին և 12 երեխա` այդ թվում 2 նորածին: Վերջին շրջանում զգալիորեն մեծացել է ոչ լեգալ ճանապարհով միգրանտների հոսքը Իսպանիա: Նրանք հիմնականում գալիս են ծովով: Տարվա սկզբից այդ ճանապարհով երկիր է հասել 8 183 մարդ:

Նմանատիպ նյութեր