211652_close_icon
views-count4646 դիտում article-date 10:42 11-08-2017

CNN-ը նացիստական ողջույնի համար աշխատանքից հեռացրել է իր մեկնաբանին

CNN հեռուստաալիքի տնօրինությունն աշխատանքից հեռացրել է հայտնի մեկնաբան Ջեֆֆրի Լորդին այն բանի համար, որ վերջինս Twitter-ի իր միկրոբլոգում նացիստական ողջույն է հղել։ Պահպանողական հայացքների տեր մեկնաբանը իր միկրոբլոգում այդկերպ էր դիմել Media Matters for America լիբերալ կուսակցության ղեկավարին։ «Նացիստական ողջույններն արդարացում չունեն։ Ջեֆֆրի Լորդն այլևս չի կարող աշխատել հեռուստաընկերությունում»,-ասված է CNN-ի տարածած հայտարարության մեջ։ Լորդն անձամբ նշել է, որ իր ողջույնը սխալ են հասկացել և ինքը պարզապես ծաղրել է նացիստներին։

Նմանատիպ նյութեր