211652_close_icon
views-count5204 դիտում article-date 12:05 10-06-2017

CNN-ը աշխատանքից հեռացրել է Թրամփին «ԱՄՆ-ի խայտառակություն» անվանած հաղորդավարին

CNN-ի ղեկավարությունը հաղորդավար Ռեզա Ասլանին հեռացրել է աշխատանքից այն բանից հետո, երբ վերջինս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «ԱՄՆ-ի խայտառակություն», գրում է New York Times թերթը։ Հեռուստաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունն այլևս մտադիր չէ շարունակել Ասլանի հետ համագործակցությունը։ Ավելի վաղ ախատանքից հեռացվել էր նաև հաղորդավարուհի Քեթի Գրիֆֆինը, ով եթերում ցուցադրել էր Թրամփի՝ արնաշաղախ դիմակով լուսանկար։

Նմանատիպ նյութեր