Լեհաստանը ներողություն է խնդրել Եվրախորհրդարանից իր պատգամավորի նացիստական ողջույնի համար
                        Լեհաստանի արտգործնախարարը ներողություն է խնդրել Եվրախորհրդարանից՝ լեհ պատգամավորներից մեկի սկանդալային պահվածքի համար:
Եվրամիության ամբողջ տարածքում գնացքի միասնական տոմս սահմանելու հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Յանուշ Միկեն բարձրացրել է ձեռքը նացիստական ոճով և ասել «Մեկ ժողովուրդ, մեկ ռեյխ, մեկ տոմս»՝ վերաձևակերպելով նացիստական կարգախոսը: 
Լեհ արտգործնախարարը նշել է, որ իրենք ամաչում են պատգամավորի պահվածքի համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

