211652_close_icon
views-count78525 դիտում article-date 16:55 10-08-2017

Ողբերգական դեպք Երևանում. երիտասարդ աղջիկը ինքնասպանություն է գործել՝ Կիևյան կամրջից ցած նետվելով, պարզվում է նրա ինքնությունը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Արմեն Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ օգոստոսի 10-ին, Կիևյան կամրջի տակ երիտասարդ աղջկա դի հայտնաբերելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի աղջիկ իրեն ցած է նետել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան անհայտ աղջկա դի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև ականատես այն վկայի ինքնությունը, ով տեսել է, թե ինչպես է աղջիկը իրեն ցած նետել կամրջից։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնոթյունը պարզելու համար։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր