211652_close_icon
views-count53378 դիտում article-date 12:57 07-08-2017

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Ծղուկ գյուղում գազազած շունը հարձակվել է 4 հոգու վրա. վիրավորներից 2-ը երեխաներ են

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ծղուկ գյուղից Սիսիանի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել Ծղուկ գյուղի 4 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Մանասեր Ստեփանյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ Երևան-Գորիս ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում թափառող շունը հարձակվել և վնասվածքներ է պատճառել նույն գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հրանուշ Կիրակոսյանին, 8-ամյա Ալվարդ Ամիրջանյանին, 60-ամյա Արծրուն Մարգարյանին և 8-ամյա Անահիտ Բլեյանին։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գազազած շանը վնասազերծել է գյուղի բնակիչ Կամո Թորոսյանը, ով որսորդ է։ Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր