211652_close_icon
views-count8428 դիտում article-date 20:47 06-08-2017

ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները Թեհրանում կքննարկեն Սիրիայում լարվածության թուլացման գոտիների ամրապնդումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ներկայացուցիչները օգոստոսի 8-9-ը Թեհրանում կքննարկեն Սիրիայում լարվածության թուլացման գոտիների ամրապնդումը։ Այդ մասին գրում է TACC-ը: «Թուրք գործընկերոջ հետ քննարկել ենք ստանձնած պարտավորվածությունների իրագործման հարցը՝ Աստանայի գործընթացի շրջանակում, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների հերթական հանդիպման նախապատրաստությունը, որը տեղի կունենա օգոստոսի 8-9-ը, Թեհրանում։ Հանդիպման ժամանակ կշարունակվեն լարվածության թուլացման գոտիների ամրապնդման շուրջ զրույցները»,-ասել է Լավրովը։ Նախարարը հիշեցրել է, որ նման երեք գոտիներ արդեն գործում են՝ Սիրիայի հարավում, Արևելյան Գուտայում եւ Հոմսից հյուսիս ընկած տարածքում։ «Այժմ աշխատանքներ են ընթանում ամենախոշոր և, հավանաբար, ամենաբարդ գոտու ուղղությամբ՝ Իդլիբ նահանգում»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նմանատիպ նյութեր