Պատրաստ ենք նպաստել Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության թուլացման գործընթացին․ Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիան լուրջ մտահոգություն է հայտնել Իսրայելում և Պաղեստինում բռնության և լարվածության կապակցությամբ և հայտնել է իր պատրաստակամությունը նպաստելու պաղեստինա-իսրայելական հակամարտության դեէսկալացմանը։ Այս մասին փոխանցում է Tert.am-ը։
Այս մասին ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Մենք մեծապես կարևորում ենք տարածաշրջանում հանգստության շուտափույթ վերականգնումը և խստորեն դատապարտում ենք խաղաղ բնակիչների մահը։
Մենք շեշտում ենք, որ բռնության ակտերը և դրա հետ կապված էսկալացիան ոչ ոքի օգուտ չեն տալու, և կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել իմպուլսիվ քայլերից։
Մենք միշտ պատրաստ ենք մեր առավելագույն ներդրումն ունենալ իրավիճակը վերահսկողության տակ դնելու համար, քանի դեռ իրադարձությունները չեն վերածվել էսկալացիայի նոր փուլի և տարածվել դեպի ավելի լայն տարածք։
Այդ կապակցությամբ մենք շարունակում ենք ինտենսիվ շփումները շահագրգիռ կողմերի հետ»։