211652_close_icon
views-count115692 դիտում article-date 17:07 06-08-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է ոստիկանության գնդապետի 26-ամյա որդին Passat-ով մեծ արագությամբ «զվռնում» մայրուղում ու դառնում ողբերգական ավտովթարի պատճառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ թե ինչպես է օգոստոսի 4-ին Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցել ողբերգական ավտովթարը: Տեսանյութում երևում է, որ ВАЗ 2121 մակնիշի 34 GG 889 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 36-ամյա Գեղամ Սարգսյանը սահմանված արագությամբ ճանապարհի թույլատրելի հատվածով երթևեկում, իսկ Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ, 26-ամյա Սուրեն Սամվելի Ջեյրանյանը մեծ արագությամբ Volkswagen Passat մակնիշի 99 ՍՏ 399 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս բախվում Niva-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Դադոյանի կողմից ՀՀ քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը) հատկանիշներով հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, քանի որ պարզվել է՝ վթարը տեղի է ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/05/1074129/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 5-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Դադոյանի որոշմամբ, ձերբակալվել էր Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ, 26-ամյա Սուրեն Սամվելի Ջեյրանյանը: Վերջինս կասկածվում էր օգոստոսի 4-ին Աշտարակ-Երևան ավտոճանապարհին իր վարած Volkswagen Passat 99 ՍՏ 399 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 36-ամյա Գեղամ Սարգսյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի 34 GG 889 համարանիշի ավտոմեքենային բախվելու և դրա հետևանքով «Նիվայի» վարորդի մահվան պատճառ դառնալու, իսկ վարորդի 4-ամյա տղային մարմնական վնասվածքներ պատճառելու, նրանց անօգնական թողնելու և դեպքի վայրից փախնելու մեջ: Դեպքից հետո, արդեն իրավապահներին էր ներկայացել Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ, 61-ամյա Սամվել Ջեյրանյանը և հայտնել էր, որ Volkswagen Passat-ը ինքն էր վարել, որից հետո ինքը դիմել է ինչ որ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը ավելի վաղ հայտնել էր, որ Ս. Ջեյրանյանը նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանւթյան Կազմակերպված Հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների (ԲԽՍՍ) վարչության պետ, և կոչումով գնդապետ Սամվել Ջեյրանյանին թվացել է, որ քննիչները իր ասածը «հալած յուղի» տեղ կընդունեն և կուտեն իր տված «կուտը», սակայն Կոտայքի մարզի քննիչները կարճ ժամանակում իրականությունը ջրի երես հանեցին ու հայր և որդի Ջեյրանյանները՝ տեսնելով, որ քննիչներն իրենց «կուտը» չկերան, գլխիկոր ներկայացան Կոտայքի մարզային քննչական վարչություն: [b] Ոստիկանության գնդապետի 26-ամյա որդին` Սուրեն Սամվելի Ջեյրանյանը[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0963489001502023679811120.jpg[/img] [b]Ոստիկանության գնդապետ Սամվել Ջեյրանյանն է[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0521020001502025483623461.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր