211652_close_icon
views-count29682 դիտում article-date 21:29 01-08-2017

Lexus-ը նոր շքեղ ամենագնաց կթողարկի

Lexus –ը Luxury 21+ կոմպլեկտացիայի հիման վրա Lexus LX 570 ամենագնացի նոր՝ Superior տարբերակն է թողարկել: Այս մասին հայտնում է Авторевю-ն: Շքեղ մեքենան առաջին հայացքից կարծես թյունինգի ենթարկված ամենագնաց լինի, սակայն պարզվում է, որ լուսանկարում պատկերված է գործարանային տարբերակը: Յուրահատուկ դիզայնով Superior ամենագնացը հագեցած է նոր ռադիատորային ճաղավանդակով, որն հիշեցնում է սարդոստայն, նոր բամպերներով, իսկ կողային հայելիները սև են: 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով և V8 բենզինի շարժիչով ամենագնացը 367 ձիաուժ հզորություն կապահովի: Նման ամենագնացների շարքում Ռուսաստանի Դաշնությունում Superior-ը ամենաթանկը կլինի և կարժենա 7մլն 7 հազար ռուբլի (մոտ 117 հազար դոլար):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր