211652_close_icon
views-count47481 դիտում article-date 19:20 29-07-2017

Շիրակի մարզի ոստիկանները հայտնաբերել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին դանակի մի քանի հարվածներ հասցրած կասկածյալին, նա նույնպես նախկինում դատված է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են հուլիսի 20-ին Գյումրիում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բաց-ուղղիչ դատապարտյալ Արտակ Դիլանյանին դանակի մի քանի հարվածներ հասցրած կասկածյալին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ դատապարտյալին դանակահարել է 28-ամյա Պետրոս Նազարյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը նույնպես նախկինում եղել է դատապարտված։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում Պ. Նազարյանը ձերբակալվել է։ Ըստ տեղեկությունների՝ քննչական մարմինը դիմելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի կասկածյալ Պ. Նազարյանի նկատմամբ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/20/1072963/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հուլիսի 20-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ մարմնի տարբեր մասերում սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վերքերով անգիտակից վիճակում շտապօգնության հերթապահ խումբը Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխել անձը չպարզված տղամարդու։ Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Կումայրիի ոստիկանապետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր նաև քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը, ով գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, և, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէր կատարվածի մասին հայտարարություն տալու, Շիրակի մարզի բնակիչ՝ 34-ամյա Արտակ Դիլանյանն է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր