96965 դիտում
15:20 27-07-2017
Արտակարգ դեպք Էջմիածնում. 15-ամյա աղջիկը նախկին կինոյի 5 հարկանի շենքի տանիքից իրեն ցած է նետել, նրա անկումը կանխել են Էջմիածնի ոստիկանները. ԼՐԱՑՎԱԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի Արմավիրի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում մարմնական վնասվածքներով Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 15-ամյա Վ. Հ.-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բարձրացել էր Վազգեն Առաջին փողոցում գտնվող նախկին կինոյի շենքի տան տանիք և սպառնում էր, որ իրեն ցած կնետի։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի ոստիկանները՝ Վաղարշապատի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Մոտ 20 րոպե ոստիկանապետի գլխավորությամբ երեխայի հետ բանակցություններ էին վարում, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի, սակայն մինչ կանչով կժամանեին Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները և տեղի հրշեջ-փրկարարները, աղջիկը իրեն ցած է նետում տանիքից, որը 5 հարկանի է։
Բարեբախտաբար, տանիքի տակ կանգնած թվով 6 ոստիկաններ ձեռքերով շղթա են կազմում և ճիշտ կողմնորոշվելով՝ կարողանում են երեխայի անկումը կասեցնել և ոստիկանների շնորհիվ երեխան չի հայտնվում գետնին և անմիջապես ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ ծառայության ավտոմեքենայով տեղափոխում են հիվանդանոց։
Փաստի առթիվ ոստիկանության Վաղաշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
***
16։30
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ երեխային Էջմիածնի բժշկական կենտրոնից տեղափոխեցին Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
53529 դիտում
15:21 17-10-2018
Ինքնասպանություն Երևանում. 80-ամյա ծերունին 9 հարկանի շենքի տանիքից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)