211652_close_icon
views-count52863 դիտում article-date 14:58 27-07-2017

Երևանում 37-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 37-ամյա Գևորգ Սահակյանը Լենինգրադյան-Շինարարներ փողոցների հատման վայրում իր վարած Mercedes Benz մակնիշի 01 MA 909 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել դեպքի վայրի հարևանությամբ գործող ատամնաբուժարանի աշխատակիցները, ովքեր, մինչ շտապօգնության օպերատիվ ժամանումը, առաջին անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Շահեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը, ովքեր տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, ատամնաբուժարանի աշխատակիցների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, այնուհետ ահազանգել է ոստիկանություն և տեղեկացրել դեպքի մասին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր