211652_close_icon
views-count66317 դիտում article-date 14:50 22-07-2017

Արտակարգ դեպք Լոռու մարզում. կինը հայտարարում է, որ բակի զուգարանում վիժել է, իսկ երեխան ընկել է հորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թումանյանի տարածաշրջանի Արևածագ գյուղի հղի բնակչուհին տան բակում տեղադրված սանհանգույցում վիժել է, և երեխան ընկել է հորը։ Այս պահին գյուղ են ժամանում ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։ Ժամանում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից գյուղ են ժամանում Լոռու մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանն ու քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր