211652_close_icon
views-count32446 դիտում article-date 08:11 22-07-2017

Խոշոր հրդեհ Երևանում. Նախկին ժամացույցի գործարանում այժմ գործող կահույքի արտադրամասում հրդեհիի տարածումը կանխվեց հրշեջների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում. Դեպքի վայր էր ժամանել 6 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝հուլիսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: ժամը 22:56-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող նախկին ժամացույցի գործարանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Պարզվել է, որ այրվում է այնտեղ գործող կահույքի արտադրամասի մի մասը հիմնականում փայտե կառուցատարեր,աշխատանքի գործիքներ, որոնք և հրշեջ-փրկարարների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում արագորեն մարվել է, քանի որ տարածվելու իրական վտանգ կար: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+

Նմանատիպ նյութեր