211652_close_icon
views-count91507 դիտում article-date 16:42 19-07-2017

Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարից. մահացածը 3 երեխաների մայր էր, իսկ կասկածյալը եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Սարգիս Դադոյանի կողմից ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես փախանման միջոց, բնակության վայրից չհեռանալու ստորագրություն է վերցվել Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Դավիթ Մայիլյանից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկաածվում է հուլիսի 16-ին Կոտայքի մարզում ոչ սթափ վիճակում մահվան ելքով ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ։ Քննիչի որոշմամբ Դ. Մայիլյանը ենթարկվել էր բժշկական փորձաքննության և պարզվել էր, որ նրա խմածության աստիճանը 0.55 տոկոս է եղել։ Պարզվել է նաև, որ հաջորդ օրը հիվանդանոց է դիմել բուժօգնության նաև Mercedes մակնիշի ավտոմեքենայի ուղևորը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական և դիակի դատաբժշկական։ Պարզվել է նաև, որ այդ օրը վարորդ Դ. Մայիլյանը Նոր Հաճնում իր ընկերների հետ նշելիս է եղել իր ծննդյան օրը, իսկ մահացած Ա. Մաթևոսյանը 3 անչափահաս երեխաների մայր էր։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/16/1072628/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հուլիսի16-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Նոր Հաճն-Գետամեջ-Աբովյան ավտոճանապարհների խաչմերուկում բախվել էին Եղվարդ քաղաքի բնակիչ, 54-ամյա Գագիկ Եգորյանի վարած Mercedes մակնիշի 01 ԼԼ 011 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 29-ամյա Դավիթ Մայիլյանի անվամբ հաշվառված Volkswagen մակնիշի 95 DD 559 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորուհին` Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 30-ամյա Ալիսա Մաթևոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը քննիչ Դադոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի հանձարարականով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: [b]Մահվան ելքով ավտովթարի մեջ կասկածվող, 29-ամյա Դավիթ Մայիլյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0512391001500468573330982.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր