211652_close_icon
views-count56538 դիտում article-date 14:24 18-07-2017

Երևանում վրացական համարանիշներով «X6»-ով վրաերթի են ենթարկել փաստաբանին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հուլիսի 14-ին Երևանում վրաերթի է ենթարկվել փաստաբան՝ 29-ամյա Հովհաննես Սարգսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Մոսկովյան փողոցում՝ Թամանյանի արձանի դիմացի հատվածում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Հ. Սարգսյանին և նրան թողնելով անօգնական՝ հեռացել դեպքի վայրից։ Հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին, Ճանապարհային ոստիկանության Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք է մեղայականով ներկայացել Վրաստանի Հանրապետության Ախալքալաք քաղաքի Դնելաձեի փողոցի բնակիչ՝ 22-ամյա Էդուարդ Մկոյանը և հայտնել, որ Հ. Սարգսյանին վրաերթի է ենթարկել ինքը՝ իր վարած BMW X6 մակնիշի XX 006 MM համարանիշի ավտոմեքենայով։ Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր