211652_close_icon
views-count43962 դիտում article-date 10:55 18-07-2017

Լոռու մարզում՝ Դեբեդ գետում, Թումանյանի փրկարարները հայտնաբերել են ջրահեղձ եղած կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի փրկարարները Այրում գյուղի վարչական տարածքով հոսող Դեբեդ գետում հայտնաբերել են ջրահեղձ եղած կնոջ դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հայտնաբերված ջրահեղձ եղած կինը երեկ իր աղջկա հետ գետն ընկած 80-ամյա Ռոզա Վերմիշյանն էր, ում որոնողական աշխատանքները շարունակվել էին մինչև կեսգիշեր։ Դեպքի վայր է հրավիրվում նաև Ռ. Վերմիշյանի աղջիկը, որպեսզի կատարվի դիակի ճանաչում։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/17/1072726/]հայտնել էր[/url], որ երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ էր ստացվել, որ Շնող գյուղում հոսող գետում քաղաքացիներ են գտնվում և նրանց պետք է փրկարարների օգնությունը։ Դեբեդ գետում լողալիս էին եղել մայր ու աղջիկ, երբ ջրի խորության ու վարարման հետևանքով մայրը գետի ջրերում կորել էր, իսկ աղջիկը մեծ դժվարությամբ կարողացել էր դուրս գալ գետից։ Ժամանել էին Ալավերդու հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ոստիկանության Թումանյան բաժնի օպերատիվ խումբը։ Քաղաքացիները նույնպես որոնում էին կնոջը, սակայն կային տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա ջրահեղձ է եղել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր