35392 դիտում
09:53 07-08-2024
Հրշեջ-փրկարարները Աղստև գետում հայտնաբերել են ջրահեղձ եղած երկրորդ քաղաքացու մարմինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 7-ին, շարունակվել են Տավուշի մարզի բնակիչ Աբգար Բայրամյանի որոնողական աշխատանքները Աղտև գետում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06:10-ի սահմաններում որոնողական աշխատանքները վերսկսվել են, և 1 ժամ անց հրշեջ-փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մետր հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են նրա դին:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 5-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ազատամուտ բնակավայրին հարակից Պլատինի մոտ գտնվող ջրանցքում քաղաքացիներ են ջրահեղձ եղել:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը և ոստիկանության Իջևանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատրյանը:
Ժամանել էր նաև Տավուշի մարզի դատախազի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Սարգսյանը:
Ահազանգով ժամանել էին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության ևԻջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ վարչության պետ Փիրումյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ:
Պարզվել էր, որ Տավուշի մարզի բնակիչներ 33-ամյա Հայկ Է.-ն և 34-ամյա Աբգար Բ.-ն Կրիվոյ կոչվող տարածքում՝ Աղստև գետի վրա կառուցված «Պլատինում»-ում ձուկ բռնելու և լողալու ժամանակ ջրահեղձ են եղել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած Սևանի ջրասուզակները ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկին հայտնաբերել էին, մյուսին՝ որոնում էին:
Դեպքի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում «դժբախտ պատահար» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
44325 դիտում
10:55 18-07-2017
Լոռու մարզում՝ Դեբեդ գետում, Թումանյանի փրկարարները հայտնաբերել են ջրահեղձ եղած կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ