46196 դիտում
17:38 15-07-2017
Երևանում ոստիկանության Մաշտոցի բաժնի դիմաց 20–ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա
Այսօր՝ հուլիսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 20-ամյա Գագիկ Միրիջանյանը Շինարարների փողոցում՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի դիմաց, իր վարած Ford Transit մակնիշի 311 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փոխուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ 12 տարեկան աղջիկ է, տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ Արմեն Գաբրիելյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Միրիջանյանն աշխատում է «Մուշ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2101 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)