53701 դիտում
12:54 13-07-2017
Երևանում ոստիկանները հայտնաբերել են Բերդ քաղաքում 33-ամյա տղամարդուն սպանած, նախկինում ավազակային հարձակման համար դատված՝ 29-ամյա կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 12-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ոստիկանության Բերդի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևանում հայտնաբերել են Բերդ քաղաքի բնակիչ, 29-ամյա Հրանտ Անանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հուլիսի 5-ին Բերդ քաղաքում տեղի բնակիչ, 33-ամյա Դավիթ Բադալյանին սուր կտրող-ծակող առարկայով սպանելու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանություն կատարող կասկածյալին հայտնաբերելու օպերացիան ղեկավարել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, Տավուշի մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը, և Բերդի ոստիկանապետ Գագիկ Դալլաքյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացնելու Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշումը վերահաստատի:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/11/1072291/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 11-ին Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն էր ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը սպանություն կատարելու կասկածանքով երկամսյա կալանքի որոշում կայացնի Բերդ քաղաքի բնակիչ 29-ամյա Հրանտ Անանյանի նկատմամբ:
Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Հ. Անանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը:
Եթե Հ. Անանյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահներին, ապա նա տեղափոխվելու է Վանաձոր քրեակատարողական հիմնարկ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Անանյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար դատապարտված է եղել: Իսկ այս անգամ նա կասկածվում է հուլիսի 5-ին Բերդ քաղաքում 33-ամյա Դավիթ Բադալյանին սպանելու մեջ՝ իրար միջև եղած պարտք ու պահանջի պատճառով:
[b]Սպանության կասկածանքով ձերբակալված՝ 29-ամյա Հրանտ Անանյանն է[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0685500001499952723305502.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2041 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)