53993 դիտում
20:16 23-11-2024
Երևանում ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ Երևանում պարեկներն իրականացրել են «Անվտանգ երթևեկություն» հերթական լայնածավալ միջոցառումը. որը միտված է եղել ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելուն, օրինախախտ վարորդներին հայտնաբերելուն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ուժեղացված ծառայության անցնելը՝ Պարեկային ծառայության պետ Ա. Խուդինյանը Երևան քաղաքի գնդի ու Երևանի պարեկներին միացած Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերի գումարտակների պարեկներին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները՝ կապված միջոցառման հետ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկները երեկ մայրաքաղաքում հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք, թմրամիջոցներ, այդ թվում՝ ժողովրդի լեզվով ասած «բառիգների», հայտնաբերվել են մգացված ապակիներով տրանսպորտային 30-ից ավելի միջոցներ, ոչ սթափ ավտոմեքենա վարողներ, առանց ամրակապվելու վարորդներ, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 60-ից ավելի մեքենա, որոնց վարորդների վերաբերյալ կազմվել են վարչական ակտեր:
Երեկ բարձր ցուցանիշ է արձանագրվել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկների կողմից, ովքեր գործուղվել էին Երևան ու միացել էին Երևանի գնդի պարեկներին:
Կոտայքի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի գլխավորությամբ, մի իսկական «տերևաթափ» են իրականացրել օրինախախտ վարորդների նկատմամբ:
Նրանց կողմից հայտնաբերվել են մեծ թվով մգացված ապակիներով ավտոմեքենաներ, առանց ամրկապվելու, մեքենան վարելիս հեռախոսով խոսող վարորդներ և բոլորի նկատմամբ նույնպես կազմվել են վարչական արձանագրություններ, մի քանի ավտոեքմենաներ էլ տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34724 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ