211652_close_icon
views-count706 դիտում article-date 13:10 23-11-2024

Հրդեհ՝ Շիրակի մարզի Ամասիայի տներից մեկի բակում. այրվում է անասնակեր. օպերատիվորեն ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյմբերի 23-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններոմ ՀՀ նեքրին գործերի նախարարության փրկարար  ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջի բնակավայրի տներից մեկի բակում անասնակեր է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ամասիայի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Մինչ հրշեջների ժամանումը՝ բակում կուտակված անասնակերում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մեկուսացրել են այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հարութ Ղազարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ամսիայի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ամասիայի ոստիկանությունում պարզում են դեպքի հանգամանքները:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր