211652_close_icon
views-count66337 դիտում article-date 20:07 11-07-2017

Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում. բախվել են Nissan-ն ու Toyota-ն. վերջինը կողաշրջվելով հայտնվել է Հրազդան գետում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում Կիևյան կամրջի տակ բախվել են Երևանի Մանթաշյան փ., 27շ., բնակիչ 30-ամյա Դավիթ Հարությունյանի վարած Toyota մակնիշի 40 АА 222 համարանիշի և Երևանի Շինարարների փ., 35շ., բնակիչ 34--ամյա Մանվել Մակարյանի վարած Nissan մակնիշի 35 FԼ 624 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Օպերատիվ են գործել 1-03 Շտապօգնության, Երևանի Ճանապարհային ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ- փրկարարական ջոկատները: Ժամանած շտապօգնության բժիշկները նախ տեղում են բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին, հետո տեղափոխել հիվանդանոցներ: Վթարի վայր է ժամանել Երևանի ՃՈ պետ ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հայտնված ինչ-որ երիտասարդներ փորձում էին Toyota-ի համարանիշները թռցնեին, սակայն ՃՈ աշխատակիցները նրանց մուրազը չթողեցին կատարվի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր