211652_close_icon
views-count101306 դիտում article-date 13:58 11-07-2017

Դաժան ու ողբերգական դեպք Աբովյան քաղաքում. տան մինուճար 3-ամյա տղան 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել և մահացել

Հուլիսի 9-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:20-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի 14 շենքի բակում երեխայի դի կա: Նշված վայր են ժամանել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված բակում հայտնաբերել են նույն շենքի 6-րդ բնակարանի բնակիչ, 3-ամյա Անդրանիկ Հակոբյանի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան 5-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել: Ծնողները տանն են եղել, սակայն չեն հասցրել երեխային բռնել, ով վազել է դեպի ցանցապատ եվրոպատուհանը, ձեռքերով հարվածել ցանցին և ընկել ցած: Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ երեխան այդ ընտանիքի մինուճար տղան էր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր