211652_close_icon
views-count22517 դիտում article-date 19:59 06-07-2017

Մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Պիեր Անրին

89 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Պիեր Անրին: Այս մասին հաղորդել է Agence France-Presse -ը: Պիեր Անրին ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում: 1949 թվականից մի այլ ֆրանսիացի կոմպոզիտոր Պիեր Շեֆերի հետ զբաղվել է կոնկրետ երաժշտությամբ Ֆրանսիայի ռադիոյի և հեռուստատեսության փորձարարական ստուդիայում: Նրանց համատեղ գործունեության առաջին արդյունքը եղել է «Սիմֆոնիա մեկ մարդու համար»-ը: 1960 թվականին հիմնել է էլեկտրոնային երաժշտության՝ երկրում առաջին ստուդիան, 1982 թվականին՝ ևս մեկը:

Նմանատիպ նյութեր