211652_close_icon
views-count28452 դիտում article-date 19:00 06-07-2017

Հրազդան-Հանքավան ճանապարհին բախվել են BMW–ն և Toyota-ն. BMW-ն հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզոմ: Ժամը 14:30-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Մարմարիկ գյուղի վարչական տարածքում բախվել են Մեղրաձոր գյուղի բնակիչ, 27-ամյա Գոռ Սեդրակյանի վարած BMW մակնիշի 34 FԼ 015 համարանիշի և Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ, 31-ամյա Արամ Դեղոյանի վարած Toyota մակնիշի 97 VP 997 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Սեդրակյանի ուղևոր, Մեղրաձոր գյուղի բնակիչ, 32-ամյա Նարեկ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր