211652_close_icon
views-count15991 դիտում article-date 21:35 22-06-2014

Ավտովթար՝ Հրազդան-Հանքավան ճանապարհին. Toyota Land Cruiser-ը հայտնվել է գետում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 62-ամյա Հրաչիկ Գրիգորյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 47 LR 777 և Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի բնակիչ, 29-ամյա Արտաշես Ավետիսյանի վարած ՏЕAT մակնիշի 33 LD 432 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն Հ. Գրիգորյանը Toyota Land Cruiser-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի կողքով հոսող գետում: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ա. Ավետիսյանը, ով վազանց կատարելու ժամանակ բախվել է Toyota Land Cruiser-ին: Նախնական տվյալներով՝ ՏЕAT մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 800.000 դրամ, իսկ Toyota Land Cruiser-ինը` 1.600.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր