3114 դիտում
12:34 10-04-2014
29-ամյա վարորդը Volkswagen-ով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին հայտնվել է Մարմարիկ գետի մեջ. կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ, 29-ամյա Վարդան Վարդանյանը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի սկզբնամասում իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 TՍ 456 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջի վրայից ընկել Մարմարիկ գետը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Վարդանյանը և նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի բնակիչ, 26-ամյա Մանան Պողոսյանը, Երևանի Բադալ Մուրադյան փողոցի բնակիչ, 26-ամյա Հենրիկ Վերմիշյանը և Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 24-ամյա Անի Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ նյութեր
28941 դիտում
19:00 06-07-2017
Հրազդան-Հանքավան ճանապարհին բախվել են BMW–ն և Toyota-ն. BMW-ն հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ