10158 դիտում
22:55 30-06-2017
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր
Հունիսի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում:
Եվրոպական միության Հարևանության ներդրումային գործիքի միջոցով 3.5 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավարի պաշտոնակատար Անժելա Սաքսը, իսկ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամի միջոցներից 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիրը՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավարի պաշտոնակատար Անժելա Սաքսը և ՎԶԵԲ-ում E5P հիմնադրամի տնօրեն Էվա Մանիկը:
«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը» նպատակ ունի աջակցել ՀՀ-ին` բարելավելու կոշտ թափոնների կառավարումը ծրագրում նշված մարզերում: Ծրագրի ներդրումային բաղադրիչների մեջ, մասնավորապես, ներառված են` թափոնների հավաքման բեռնատարները, թափոնների համար կոնտեյներները/արկղերը, թափոնների հավաքման նոր կետերը, նոր աղբավայրի կառուցումը (ներառյալ շինություններն ու կառույցները), աղբավայրի աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումները, փոխանցման կայանների շինարարությունը:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլն եվրո: Բացի վերը նշված դրամաշնորհային միջոցներից՝ ծրագիրը ներառում է նաև 5.5 մլն եվրո արժողությամբ վարկային միջոցներ, որոնք տրամադրվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից:
Նմանատիպ նյութեր
1068 դիտում
14:25 11-05-2015
Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև համաձայնագրեր են ստորագրվել
1213 դիտում
16:15 08-04-2015
Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել են վարկային համաձայնագրեր
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված