211652_close_icon
views-count118287 դիտում article-date 18:40 25-06-2017

Ողբերգական դեպք Ապարանում. շտապօգնության բժիշկները բնակարանում հայտնաբերել են սանհանգույցի երկաթյա խողովակից կախված 29-ամյա բնակչուհու դին

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 24-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ժամը 11:10-ի սահմաններում Ապարան շտապօգնության կայանից ոստիկանության Ապարանի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են երիտասարդ աղջկա կախված դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների ՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 10:30-ի սահմաններում նույն հասցեի բնակիչ, 29-ամյա Մերի Մ.-ն տան սանհանգույցի երկաթյա խողովակից գոտիով կախվելու միջոցով ինքնասպան է եղել: ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մերի Մ.-ն ամուսնացած էր, խնամքին ուներ 1 տղա, 1 աղջիկ և ամուսինը այդ պահին տանը չի եղել և նրան այդ վիճակում հայտնաբերել է հարևանուհին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր