211652_close_icon
views-count102105 դիտում article-date 09:43 24-06-2017

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. ՊՆ համարանիշներով ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. մեծ թվով պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Վարդենիս-Դարանակ ավտոճանապարհի՝ Դարանակ գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջված ավտոմեքենայում եղել են 30 պայմանագրային զինծառայողներ, որից 14 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Այս պահին բոլորը գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Դեպք վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտ, որտեղից վթարի վայր են ժամանում ՃՈ աշխատակիցները։ Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի պատճառը եղել են գյուղամիջյան ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունները, և վարորդը՝ խույս տալով նախրից, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և այն կողաշրջվել է, սակայն իրավապահները ունեն տեղեկություններ, ինչը որ ճշտվում է, որ վթարի մեղավորը եղել է «Գազելի» վարորդը, ով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ հանգեցրել է վթարի: Փաստի առթիվ զբաղվում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 4 վիրավորների տեղափոխում են Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Վիրավորներից 7-ը գտնվում են ծանր, իսկ մնացածը՝ ծանր կայուն վիճակում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր