211652_close_icon
views-count62305 դիտում article-date 23:12 23-06-2017

Արտակարգ դեպք Վանաձորում. ողնաշարի կոտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա աղջիկ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Մխիթար Գոշ փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 18-ամյա Դ. Ե.-ն: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ընկել է իրենց շենքի 2-րդ հարկից և այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը և նույն բաժնի հետաքննիչը: Տեղի ունեցածը անզգույշ ընկնելու, թե ինքնասպանության փորձ է՝ պարզ կլինի դեպքի հանգամանքները պարզելուց հետո: Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա սովորում է Վանաձորի դպրոցներից մեկի 12-րդ դասարանում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր