211652_close_icon
views-count5199 դիտում article-date 09:54 23-06-2017

Արգելակված, մեղքի զգացումով. Ի՞նչ հոգեվիճակի մասին են վկայում վարչապետի «խորհրդարանական» գրառումները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում էր և ներկայացնում էր իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, սեղանին դրված աշխատանքային թղթերի վրա հընթացս ուշագրավ նկարներ էր արել: Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանին խնդրեցինք վերլուծել վարչապետի նկարած պատկերները: «Սովորաբար այդ կարգի նկարները կոչվում են ավտոմատ, չգիտակցված կամ մեխանիկական գրառումներ, և գրաֆոլոգիայում շատ կարևոր նշանակություն ունեն: Եվրոպական շատ երկրներում մարդուն աշխատանքի ընդունելիս այդ տեսակ նկարներին մեծ ուշադրություն են դարձնում: Եթե այդ փաստերը կան, շատ ավելի ինֆորմատիվ են դրանք, քան նույնիսկ ձեռագիրը»,- նախ ասաց Սամվել Խուդոյանը, ապա անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի նկարածներին ընդհանուր առմամբ՝ նկատեց, որ այն աչքի է ընկնում ավարտուն ու ամբողջական լինելով, ինչը վկայում է նկարողի համապատասխան բնավորության, գործը մինչև վերջ հասցնելու վճռականության մասին: Ինչ վերաբերում է նկարում երևացող երկրաչափական պատկերներին, հոգեբանի գնահատմամբ` այդպիսի եռանկյունները տրամաբանության վրա հիմնվող, կամային, մի քիչ ագրեսիվ անձնավորության բնութագրեր են: Վարչապետի նկարած պատկերների մեջ Սամվել Խուդոյանը ամենահետաքրքրականը համարեց խաչը: «Գրաֆոլոգիայում խաչը սովորաբար մեղքի զգացման սիմվոլն է համարվում: Այսինքն՝ ըստ գրաֆոլոգիայի, եթե մարդը խաչեր է նկարում, այն էլ` այսքան մեծ, ուրեմն դա ակնհայտորեն վկայում է ինչ-որ հզոր մեղքի զգացման մասին»,- վերլուծեց մեր զրուցակիցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր