211652_close_icon
views-count2473 դիտում article-date 10:35 16-11-2016

Սոցիալական ցանցերում կառավարության գործունեության մասին գրառումները վճարվում են. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն արդեն 11 ամիս Է, վճարում է որոշ մարդկանց՝ սոցիալական ցանցերում կառավարության գործունեության մասին գրառումներ կատարելու համար։ Մեզ հայտնի դարձավ, որ մեկ գրառման կամ նմանատիպ վերլուծության արժեքն է 15 հազար 100 դրամ։ Կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ղեկավարն է Տիգրան Աբրահամյանը, այս տարի պետբյուջեից ստացել է 191 միլիոն դրամ։ Համաձայն կառավարության աշխատակազմի հետ կնքված պայմանագրի, այս ՊՈԱԿ-ը պարտավոր է հեռուստահաղորդումների էլեկտրոնային կայքերի, հանրապետական թերթերի, սոցիալական ցանցերի շուրջօրյա մշտադիտարկում տեղեկատվության մշակում, ամփոփում անել համառոտ տեղեկանքում։ Կառավարություն-հասարակություն կապի ամրապնդման նպատակով հեռուստահաղորդումների, կայքերի, հանրապետական թերթերի մշտադիտարկում, տեղեկատվության մշակում, ամփոփում համառոտ տեղեկանքում և ռիսկերի կառավարում է իրականացվում, ինչպես նաև օտարալեզու լրատվամիջոցների մշտադիտարկում և համապատասխան տեղեկանքներ են պատրաստվում։ Աշխատանքային օգտագործման տեղեկանքները տրամադրվում են վարչապետին և կառավարության աշխատակազմին։ Տարվա 12 ամսվա ընթացքում 2.300 հրապարակում է արվում, որոնցից յուրաքանչյուրի միջինացված գինը սահմանված է 17 հազար 140 դրամ։ Այս աշխատանքի համար նախատեսված է ընդհանուր 39 միլիոն 422 հազար դրամ։ ՊՈԱԿ-ը նաև իրականացնում է ՀՀ կառավարության գործունեության լուսաբանում էլեկտրոնային և տպագիր ԶԼՄ-ներում հոդվածների, տեղեկատվական նյութերի հրապարակման տեսքով, իսկ սոցիալական ցանցերում տեղեկատվական և վերլուծական բնույթ կրող գրառումներ կատարելով։ Տարվա 12 ամսվա ընթացքում նախատեսված է նման բովանդակությամբ 5480 նյութ հրապարակել, որոնցից յուրաքանչյուրի միջինացված գինը կազմում է 15 հազար 100 դրամ։ Այս աշխատանքների համար էլ մեկ տարվա ընթացքում նախատեսված է ծախսել 82 միլիոն 748 հազար դրամ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր