1739 դիտում
20:19 21-01-2020
«ԱԺ ամբիոնը վերածվել է ներքին վախերի և հույզերի արտահայտման պատուհանի. այնտեղ մոտեցող յուրաքանչյուր անձ հիշում է իր հոգեվիճակի վրա հետք թողած միջադեպ և բնազդային պայքար սկսում դրա դեմ». Ա. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ ԱԺ ամբիոնը վերածվել է ներքին վախերի ու հույզերի արտահայտման պատուհանի. Այնտեղ մոտեցող յուրաքանչյուր անձ հիշում է իր կյանքում տեղի ունեցած և իր հոգեվիճակի վրա անջնջելի հետք թողած միջադեպ և բնազդային պայքար սկսում դրա դեմ։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Ազգային ժողովի ամբիոնը վերածվել է ներքին վախերի և հույզերի արտահայտման պատուհանի։
Ամբիոնի մոտեցող յուրաքանչյուր անձ հիշում է իր կյանքում տեղի ունեցած և իր հոգեվիճակի վրա անջնջելի հետք թողած միջադեպ և բնազդային պայքար սկսում դրա դեմ։
Իսկ միգուցե հարկ է ընդունել «քուչի բեսեդկում լռվելու» առաջարկությունը, բայց պարտադիր առաջարկողի և իր թիմի գլխավորությամբ, և շարունակել ներքին վախերի բացահայտման ու սպառման անվերջանալի գործընթացը արդեն այնտեղ՝ ազատելով ՀՀ բարձրագույն ներկայացուցչական մարմինը անձնական էմոցիոնալ պոռթկումներից։
Հեղափոխությամբ ծնվածներին հանգիստ չի տալիս «գավրոշից ավելի գավրոշ» լինելու ձգտումը, իսկ կարճամտության և սակավամտության հայտարարված մրցույթում գլխավոր մրցանակի հավակնորդների թիվը օրեցօր աճում է։
Շատ դժվար ընտրություն է լինելու . . .»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1225 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1522 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ
1627 դիտում
11:29 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ